Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Ռուստամ Բադասյանի և ՀԱԿ-ականների պայքարը նոր թափ է ստացել

Ռուստամ Բադասյանի և ՀԱԿ-ականների պայքարը նոր թափ է ստացել
10.09.2020 | 13:25

«Հրապարակը» գրում է.

«Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի և ՀԱԿ-ականների միջև կուլիսային պայքարը նոր թափ է ստացել։ Այն առաջնորդում է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը։ Սրացման առիթն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Բադասյանի վերջին հայտարարությունն է։ Անդրադառնալով Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների հայտարարությանը, թե այլևս չեն մասնակցելու դատական նիստերին, նախարարն ասել է, որ չնայած ամբողջությամբ ծանոթ չէ պատճառաբանություններին, բայց կարծում է, որ ճիշտ չէ դատաիրավական բարեփոխումների ընթացքը կապել կոնկրետ գործի հետ:


Մի քանի օր է՝ այս շրջանակները «ծամում են Բադասյանի միսը»։ Նեղ շրջանակներում քննարկում են և չեն հանգստանա, մինչև չհասնեն Բադասյանի պաշտոնանկությանը։ Նախարարի նկատմամբ նեգատիվի պատճառը նաև իրենց թելադրանքին չտրվելն է։ Վահե Գրիգորյանն ու ՀԱԿ-ական իրավաբանները կարծում են, որ կառավարությունն իրենց միջոցով, իրենց սխեմաներով պետք է իրականացնի դատական բարեփոխումները, այդ թվում՝ ՍԴ կազմավորումը, և իրենք պետք է ընտրեն թեկնածուներին, սակայն Բադասյանն առաջ է տանում իր կամ սորոսական շրջանակների տեսակետը։ Մենք գրել էինք, որ Բադասյանն էր առաջադրել Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը, չնայած հանդիպել էր ՀԱԿ շրջանակի հետ և գիտեր նրանց կարծիքը։ Արդյունքում հաղթեց ՀԱԿ տեսակետը»:

Դիտվել է՝ 933

Մեկնաբանություններ