«Փաստը» գրում է, որ պարբերաբար «ներքին օգտագործման համար», տարբեր կառույցների կողմից անցկացվում են սոցիոլոգիական հարցումներ: Վերջերս իշխանությունների և մասնավորաբար Նիկոլ Փաշինյանի վարկանիշի հետ կապված նման հարցումներ են անցկացրել ԱՄՆ դեսպանատունը, ԱԱԾ-ն և ընդդիմադիր ուժերից մեկը։ Ըստ թերթի աղբյուրների` 3 հարցումների տվյալները գրեթե նույնական են. Փաշինյանի վարկանիշը ընկնում է։ Վերջին հարցումների համաձայն` նրա վարկանիշը պատմական հակառեկորդ է սահմանել՝ հասնելով 17,2 տոկոսի։
Թերթի աղբյուրների փոխանցմամբ` այս փաստը լուրջ խմորումների պատճառ է դարձել, ԱԱԾ-ում և իրավապահ այլ մարմիններում լրջորեն նվազել է «գնացող» Փաշինյանի քմահաճույքները կատարելու էներգիան, ամերիկյան կողմի՝ նոր ղեկավարով նոր սցենարի փնտրտուքը «թարմ» լիցք է ստացել, իսկ ընդդիմադիր ուժերը նոր թափ են հաղորդում իրենց գործողություններին, այդ թվում՝ հանրահավաքի տեսքով: