Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Քառօրյա պատերազմի քննիչ հանձնաժողովն իր ամփոփիչ զեկույցը սեպտեմբերին կներկայացնի ԱԺ նախագահին

Քառօրյա պատերազմի քննիչ հանձնաժողովն իր ամփոփիչ զեկույցը սեպտեմբերին կներկայացնի ԱԺ նախագահին
10.09.2020 | 13:41

«Հրապարակը» գրում է.

«Քառօրյա պատերազմի ԱԺ քննիչ հանձնաժողովն իր ամփոփիչ զեկույցը սեպտեմբերին կներկայացնի ԱԺ նախագահին։ Այն դեռ պատրաստ չէ, վերջնական տեսքի է բերվում, սակայն կուլիսներում բուռն խոսակցություններ են ծավալվել՝ ի վերջո ո՞ւմ համար և հանուն ինչի՞ ստեղծվեց։ Նիստերն անցել են փակ ռեժիմով, ոչ լրագրողները, ոչ հանրությունը հնարավորություն չի ունեցել հետևելու ընթացքին։ Այդուհանդերձ, հիմք ընդունելով հրապարակային հայտարարությունները՝ շատերն են արձանագրում, որ կոտրվեցին քառօրյայի հետ կապված միֆերը՝ դիրքերում և բանակում սպառազինության, վառելիքի պակասի, 800 հեկտար տարածքի կորստի, Մոսկվայի հետ պայմանավորվածության և այլնի վերաբերյալ»:

Դիտվել է՝ 737

Մեկնաբանություններ