Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Deutsche Bank-ը կանխատեսել է անկարգությունների դարաշրջան

Deutsche Bank-ը կանխատեսել է անկարգությունների դարաշրջան
10.09.2020 | 13:44

Deutsche Bank-ի վերլուծաբանների կարծիքով՝ 2020-ին աշխարհը գուցե թևակոխում է «անկարգությունների դարաշրջան»՝ գրում է РБК-ն՝ հղում կատարելով ուսումնասիրությանը: Ըստ բանկի մասնագետների՝ նոր դարաշրջանի բնութագրական առանձնահատկությունները կլինեն Չինաստանի տնտեսության վերելքը ԱՄՆ-ի նկատմամբ և երկու երկրների առճակատման ամրապնդումը, համաշխարհային պարտքի շարունակական աճը, կենտրոնական բանկերից «ուղղաթիռի փողի» քաղաքականությունը և երիտասարդ սերունդների, այդ թվում ՝ միլենիալների, ընտրական հնարավորության հզորացումը:

Պետությունները կկանգնեն գնաճի առաջ, և մարդիկ ավելի կմտահոգվեն կլիմայի խնդիրներով: Վերլուծաբանները կանխատեսում են նոր տեխնոլոգիական հեղափոխություն:
Ենթադրվում է, որ ուսումնասիրության մեջ նշված «անկարգությունը» սկզբում կսահմանի նոր դարաշրջան՝ մեկ տասնամյակ կամ ավելի:

Դիտվել է՝ 930

Մեկնաբանություններ