Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսել է Սերբիայի և Կոսովոյի իր գործընկերներ Ալեքսանդր Վուչիչի և Հաշիմ Թաչիի հետ՝ տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը: Կողմերը քննարկել են Թուրքիայի և Սերբիայի ու Կոսովոյի միջև երկկողմ հարաբերությունները ամրապնդելուն ուղղված քայլերը:
Հեռախոսազրույցների ընթացքում տեղի է ունեցել նաև կարծիքների փոխանակում տարածաշրջանային հարցերի շուրջ: