Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհի ծրագրի շրջանակում հատկացվեց 800 մլն դրամ

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհի ծրագրի շրջանակում հատկացվեց 800 մլն դրամ
10.09.2020 | 21:19

Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի կատարման բնականոն ընթացքն ապահովելու նպատակով գործադիրն ընդունեց համապատասխան որոշում: Ըստ այդմ նախատեսվում է Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհի անվտանգության բարելավման դրամաշնորհային ծրագիր շրջանակում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացնել 800 մլն դրամ:
Որոշման նպատակն է ապահովել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2019 թ. նոյեմբերի 27-ին և դեկտեմբերի 4-ին ստորագրված «Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագիր» Հարևանության ներդրումային գործիքի ներդրումային դրամաշնորհային համաձայնագրի շրջանակում ընտրված կապալառու կազմակերպություններին կանխավճար տրամադրելու, ինչպես նաև նախատեսվող երկու նոր մրցութային գործընթացների արդյունքում ընտրված կապալառու կազմակերպությունների կանխավճարները տրամադրելու պատվիրատուի պարտավորության կատարումը:

Դիտվել է՝ 830

Մեկնաբանություններ