Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Մակրոն․Էրդողանի կառավարության գործողությունները մեծ պետությանը հարիր չեն

Մակրոն․Էրդողանի կառավարության գործողությունները մեծ պետությանը հարիր չեն
10.09.2020 | 22:30

Ֆրանսիական Կորսիկա կղզում այսօր սկսվել է Միջերկրական ծովի ավազանի եվրոպական 7 պետությունների՝ Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի, Հունաստանի, Կիպրոսի և Մալթայի ղեկավարների գագաթաժողովը։ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի խոսքով՝ օրակարգային գլխավոր թեման Միջերկրական ծովի էներգակիրներով հարուստ արևելյան հատվածում Թուրքիայի գործողությունների զսպման հարցն է։
«Թուրքիան Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում հորատման գործողություններ է իրականացնում, որ անընդունելի է։ Գործ ունենք միմյանց հաջորդող սադրանքների հետ, որ հարիր չէ մեծ պետությանը։ Երբ մենք խոսում ենք Միջերկրական ծովում խաղաղության հաստատման մասին, պետք է կարողանանք Թուրքիայի հետ համակեցության որոշակի մոդել գտնել։ Դրա հետ մեկտեղ, մենք՝ եվրոպացիներս, նախագահ Էրդողանի կառավարության հետ հարաբերություններում պետք է հստակ և վճռական պահելաձև որդեգրենք։ Դա, սակայն, վերաբերում է կառավարությանը, բայց ոչ թուրքական պետությանը կամ ժողովրդին», - հայտարարել է Մակրոնը՝ նշելով, որ Ֆրանսիան Անկարայի հետ հարաբերություններում լարումն ավելացնելու նպատակ չունի։ «Մենք ցանկանում ենք խուսափել իրադրության հետագա լարումից։ Դա, սակայն, չի նշանակում, որ մենք կրավորական կամ հանդուրժող դիրք ենք գրավելու», - նշել է Մակրոնը։

Դիտվել է՝ 822

Մեկնաբանություններ