Գերմանիայում վերջին հարցման համաձայն` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունից ավելի շատ են վախենում, քան կորոնավիրուսից։
Բեռլինի R+V ընկերության պատվերով հարցման համաձայն` գերմանացիների 53 տոկոսը վախենում է, որ ԱՄՆ նախագահի քաղաքականության հետևանքով աշխարհն ավելի վտանգավոր է դառնում։ Գերմանացիների վախերի ցանկում Թրամփը առաջին հորիզոնականում է, կորոնավիրուսը՝ 17-րդ։