Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Բեյրութի նավահանգստում հրդեհը մեկուսացվել է

Բեյրութի նավահանգստում հրդեհը մեկուսացվել է
10.09.2020 | 22:44

Բեյրութի նավահանգստում հրդեհի տարածման վտանգ չկա. հրդեհի օջախը մեկուսացվել է, Լիբանանի NNA լրատվական գործակալությանը հայտնել է քաղաքացիական պաշտպանության ծառայության ղեկավար Ռեյմոն Հաթարը:

Նա հերքել է կրակի տարածման մտավախությունը՝ քաղաքացիական պաշտպանության ուժերը և հրշեջ ջոկատները շրջապատել են կրակի տարածքը և մեկուսացրել օջախը: Հինգշաբթի խոշոր հրդեհ է բռնկվել Բեյրութի նավահանգստի ազատ մաքսային գոտում: Դրա մարմանը մասնակցել է 16 մարտական հաշվարկ ու ուղղաթիռներ: Ըստ Լիբանանի Կարմիր խաչի՝ հրդեհի հետևանքով զոհեր չկան:

Դիտվել է՝ 871

Մեկնաբանություններ