ՀՀ-ն մեր կարգավորումներով,որևէ արգելք որևէ երկրի քաղաքացիների նկատմամբ հատուկ չի սահմանել՝ կառավարության նիստում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «Գրեթե բոլոր երկրներից քաղաքացիները, որ ունեն թույլտվություն մուտք գործելու Հայաստան, ունենք հնարավորություն դա իրականացնելու, խոսքը վերաբերում է ոչ միայն ՀՀ քաղաքացիներին», - ասաց նա: Տեղում նմուշառման մասին Ավինյանն ասաց, որ օդանավակայանում կառուցվում են նմուշառման կետեր:
«Մոտավորապես 20-ն են լինելու ու այն քաղաքացիները, ովքեր ցանկանան տեղում իրականացնել նմուշառումը, ունենալու են այդ հնարավորությունը հենց օդանավակայանում», - ասաց Ավինյանը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ ասաց, թե ԵԱՏՄ-ում հարցն արդեն պաշտոնապես են բարձրացրել, որ ուղևորափոխադրումների միասնական կանոնի վերականգնման սցենար հաստատեն: «Ոչ ԱՊՀ-ում, ոչ ԵԱՏՄ-ում չկան կանոնավոր ուղևորափոխադրումներ թե ցամաքային, թե օդային, կա մի բացառություն՝ Ռուսաստան-Բելառուս ցամաքային ուղին է, որը այլ պատճառներով է կանոնավոր բաց, բայց ես կարծում եմ, որ ԵԱՏՄ գործընկերները պատրաստ են քննարկմանը, ու մենք ի վիճակի կլինենք, որ միասնական կանոնը սահմանենք այնպես, որ սիմետրիկ գործի ԵԱՏՄ բոլոր պետությունների համար», - ասաց Մհեր Գրիգորյանը: