Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Բողոքի ակցիաներ՝ կառավարության շենքի դիմաց

Բողոքի ակցիաներ՝ կառավարության շենքի դիմաց
10.09.2020 | 22:48

Այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիաներ են եղել: Հագուստի և կոշիկի ներկրմամբ և վաճառքով զբաղվող տնտեսավարողները բողոքում են Մաքսային օրենսգրքի փոփոխություններից, որոնց պատճառով ստիպված են ներկրված ապրանքը ավելի բարձր գնով մաքսազերծել։ Տնտեսվարողները նշում են, որ ստիպված են լինելու 6 անգամ ավելի թանկ վաճառել ապրանքը, իսկ գնորդները այդքան հնարավորություն չունեն։


ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիներից մեկը նշեց, որ իր կարծիքով՝ ՀՀ կառավարությունը չի բանակցում ՌԴ-ի հետ. եթե բանակցեն, էլ պատճառ չկա, որ սահմանները փակ մնան: Նա հիշեցրեց, որ 6 ամսից ավել է՝ այս վիճակն է:
Հարցին, թե օրերս հնարավորություն ունեցան զրուցել ԱԳ նախարարի հետ ու նա նշեց, որ հարցի լուծումը ՀՀ կառավարությունից կախված չէ, ՌԴ-ն թույլ չի տալիս իր տարածք մուտք գործել, ակցիայի մասնակիցն արձագանքեց. «Մենք հանդիպեցինք ԱԳ նախարարի հետ, բայց այն, որ ՌԴ-ն չի ընդունում, և մեր կառավարությունից կախված չէ, պատասխան չէ. բանակցեք, թող ընդունի: Նախարարը դուրս եկավ հասարակ ժողովրդի մոտ, ասաց՝ այս ինչ խոհանոցային խոսակցություն է. նախարարի հետ չէր հանդիպում կամ այլ պետության նախարարի: Հասարակ ժողովուրդ է՝ հասարակ պահանջով»: ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացին ընդգծեց՝ ՀՀ-ում կորոնովիրուսի թվերը իջել են, որ թույլ է տալիս նաև ՀՀ քաղաքացուն մուտք գործել ՌԴ. «Բազմաթիվ երկրներ կան, որ ելումուտ են անում, մենք ԵԱՏՄ անդամ ենք, ինչը տեղաշարժվելու առավելություն է տալիս, բայց պատկան մարմիններից մեզ հստակ պատասխան չեն տվել, մենք պահանջում ենք, որ բանակցեն և բացեն սահմանները»,- ասաց նա՝ նշելով, թե իրենք ուզում են օրինական ճանապարհով հասնել ՌԴ, որ հետագայում էլ այլ խնդիրներ չառաջանան. «Խնդրում, հորդորում ենք, որ մեր կառավարությունը, որ ընտրվել է ՀՀ հպարտ քաղաքացու շնորհիվ, մեր հարցին լուծում տա: Մենք ՀՀ հասարակ քաղաքացիներ ենք: Արտակարգ դրությունն ավարտվում է, կարանտինային պայմաններ են սկսվում. էլ ավելի վատ է լինելու մեզ համար, որովհետև չենք կարողանալու այսպիսի ակցիաներ կատարել, տուգանվելու ենք: Մարդիկ կարծես շատ գումար ունեին ապրուստի, հիմա էլ պետք է տանեն տուգանքներ մուծեն»,-ասաց նա:


Կառավարության դիմաց բողոքի ակցիա էր իրականացնում նաև մի այլ խումբ ՝ պահանջելով մեկ տարի վարկային արձակուրդ: «Մենք տարբեր հանդիպումներ ենք ունեցել, բայց որևէ մեկը հարցին կոնկրետ լուծում չի տվել, և սլաքներն ուղղվել են կառավարություն և ԱԺ»,-ասաց ակցիայի մասնակից Մանուել Մանուկյանը՝ ընդգծելով, թե խնդիրը հուզում է տասնյակ հազարավոր քաղաքացիների:


«Մենք այստեղից չենք գնալու այնքան ժամանակ, քանի դեռ Նիկոլ Փաշինյանին չենք տեսել, քանի որ սա ՀՀ բնակչության 80 տոկոսից ավելիին հուզող հարց է: Հարցն ապաքաղաքական է և բխում է հասարակ քաղաքացու շահերից, որն արհամարհելը, անտարբերության մատնելը մեր կողմից կդիտվի որպես արհամարհանք ժողովրդին ու ժողովրդին հուզող հարցին: Այս պայքարը չի դադարելու այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ քաղաքացին չի ստացել իր հասանելիք 1 տարի վարկային արձակուրդը»,-ասաց Մանուկյանը՝ նշելով, թե դա առաջին կետն է, որն այս պահին հրատապ, անխուսափելի է: «Կորոնավիրուսով պայմանավորված՝ ՀՀ մեծ գումարներ են մտել, որոնք կարող են ծառայել ժողովրդին վարկային արձակուրդ տրամադրելու համար: Սա տասնյակ հազարավոր մարդկանց խնդիր է, որն անխուսափելիորեն պետք էլուծվի: Այստեղ մարդիկ են, որոնք պայքարել են հեղափոխության ընթացքում և այսօր էլ են պայքարելու իրենց շահերի համար»,-ասաց ակցիայի մասնակիցը:

Դիտվել է՝ 1047

Մեկնաբանություններ