Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Ալեքսանդր Լուկաշենկո. Իշխանությունը ոչ ոքի չեմ տա

Ալեքսանդր Լուկաշենկո. Իշխանությունը ոչ ոքի չեմ տա
10.09.2020 | 22:48

Իշխանությունը չի տրվում, որ վերցնես, հետո թողնես և հանձնես՝ սեպտեմբերի 10-ին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: «Ուզում եմ ձեզ տղամարդավարի ասել, որ չասված բաներ չմնան: Ինձ հաճախ մեղադրում են, որ «նա իշխանությունը չի տա»:

Ճիշտ են մեղադրում: Ժողովուրդը ինձ դրա համար չի ընտրել»,-ասել է Լուկաշենկոն Անդրեյ Շվեդին գլխավոր դատախազի պաշտոնում ներկայացնելիս: Լուկաշենկոյի խոսքով՝ «1990-ականների կեսերին իշխանությունը կեղտի մեջ էր, նրա վրա ոտքերն էին սրբում»: «Ձեզնից շատերը հիշում են այդ շրջանը: Եվ ես չեմ ցանկանում, որ Բելառուսը վերադառնա այդ շրջանին: Այնպես որ ոչ ոք չի կարողանա իշխանությունը կեղտի մեջ գցել, ինչպես նրանք են պահանջում»,-ասել է Լուկաշենկոն: Նա նշել է, որ «ինքը դա կանի նրանց հետ կամ առանց նրանց»:

Դիտվել է՝ 1031

Մեկնաբանություններ