Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է համավարակի երկրորդ ալիք սկսվելու և կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով սահմանափակող քայլերի խստացման մասին: Խոսելով նոր սահմանափակումների անհրաժեշտության մասին ՝ Գախարիան հիշատակել է այն փաստը, որ Թբիլիսիում լայնամասշտաբ հարսանիքից հետո երկրի տարբեր քաղաքներում, այդ թվում ՝ Ցագերիում, Քութաիսիում, Զուգդիդիում և այլ վայրերում վարակի 5 նոր օջախ է ձևավորվել:
«Մենք այդ շրջաններում վարակվածության աճ ենք սպասում. ցավոք սրտի, տարածվածությանը նպաստել է հարսանիքը: Մենք ստիպված էինք հրամանագրում կետ ավելացնել «10 մարդուց ավելի չհավաքվելու» մասին, որ արգելվեն նման միջոցառումները: Այս ամենն արվում է մեր քաղաքացիների առողջությունը պաշտպանելու համար»,-նշել է Վրաստանի վարչապետը:
Նա շեշտել է, որ ամեն ինչ վերահսկվում է և խուճապի մատնվելու կարիք չկա:
«Այսօրվա 57 դեպքն ու երեկ գրանցված 44 դեպքը ցույց են տալիս, որ երկրում համաճարակային իրավիճակը անընդհատ փոխվում է: Մենք կանխատեսում էինք երկրորդ ալիքի սկիզբը և ահա սկսվել է: Այստեղ կարևորն այն է, որ խուճապի մատնվելու պատճառ չկա, քանի որ իրավիճակը լիովին վերահսկվում է»,-ասել է Գախարիան: