Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Կրեմլը արձագանքել է Նավալնիի վերաբերյալ Պոմպեոյի խոսքերին

Կրեմլը արձագանքել է Նավալնիի վերաբերյալ Պոմպեոյի խոսքերին
10.09.2020 | 22:54

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի խոսքերը ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակի վերաբերյալ: Պոմպեոն հայտարարել էր, որ համաշխարհային հանրությունն ակնկալում է, որ Ռուսաստանը պատասխանատվության կենթարկի միջադեպի մեղավորներին:

«Եվս մեկ անգամ կրկնում եմ. Մենք շահագրգռված ենք պարզել կատարվածի պատճառները: Միջադեպին Ռուսաստանի ցանկացած պաշտոնական ներկայացուցիչների ներգրավվածության վերաբերյալ ուղղակի կամ անուղղակի ցուցումները, ակնարկները մենք համարում ենք անընդունելի և ապրիորի սխալ, իրականությունը խեղաթյուրող», – ասել է Պեսկովը։

Դիտվել է՝ 1052

Մեկնաբանություններ