Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Հայաստանից սեպտեմբերի 17-ից հնարավոր կլինի հանգստի մեկնել Եգիպտոս

Հայաստանից սեպտեմբերի 17-ից հնարավոր կլինի հանգստի մեկնել Եգիպտոս
10.09.2020 | 22:55

Հայաստանից սեպտեմբերի 17-ից հնարավոր կլինի հանգստի մեկնել Եգիպտոս՝ ավիաընկերությունները տուրիստական գործակալություններին պաշտոնապես հայտնել են այսօր։ «Այսօր ստացել ենք տեղեկատվություն կանոնավոր և չարտերային չվերթներ իրականացնող ավիաընկերություններից, որ իրենք արդեն ստացել են թույլտվություն՝ դեպի Եգիպտոս չվերթները վերսկսելու համար, իհարկե, պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները»,- ասաց «Շելբի Տուր» ընկերության ղեկավար Մարինա Ավետիսյանը։ Նրա խոսքով՝ լուրն աշխուժություն է մտցրել զբոսաշրջության ոլորտի ընկերություններում, քաղաքացիները նույնպես արդեն զանգում ու ճշտում են՝ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը։ «Արդեն իսկ հստակ չվերթների օրեր են նախատեսված՝ կանոնավոր չվերթները կիրականացվեն սեպտեմբերի 17-ից, իսկ չարտերայինները՝ 19-ից։ Նաև արդեն փաթեթների վաճառքներ կան։ Մենք նախքան այս պաշտոնական տեղեկատվության ստացումը արդեն իսկ նախավաճառք կատարել էինք՝ հաճախորդներին տեղեկացնելով, որ հնարավոր է, որ թռիչքները չհաստատվեն։ Բայց այօր հաստատվեց», նշեց Մարինա Ավետիսյանը։


«Պահպանվելու են հետևյալ կանոնները․ Եգիպտոս այցելող յուրաքանչյուր քաղաքացի պետք է նախապես Հայաստանում կորոնավիրուսի թեստ հանձնի, անգլերենով տանի իր հետ։ Մեկնելիս ու ժամանելիս կատարվելու է ուղևորների ջերմաչափում։ Մենք նաև մարդկանց խորհուրդ ենք տալիս ունենալ Covid-ի բժշկական ապահովագրություն, այդ պրոդուկտն ապահովագրական գործակալություններն առաջարկում են»,- ասաց Մարինա Ավետիսյանը։
Նրա խոսքով՝ չպետք է ակնկալել, որ նախորդ տարվա համեմատ Եգիպտոսում հանգստի արժեքն ու ավիատոմսի գներն այս տարի կնվազեն, քանի որ ավիաընկերությունները մեծ վնասներ են կրել, մինուսով վաճառքներ չեն լինի։ «Այս պահին հստակ չէ, թե ինչ գնային սանդղակ կսահմանվի, քանի որ մեծ մրցակցություն է լինելու։ Կլինեն խելքին մոտ գներ, ոչ թանկացել է, ոչ էլ էժանացել, նորմալ գին է՝ 4 աստղանի հյուրանոցում հանգստի փաթեթը մեկ անձի համար 280 հազարի սահմաններում կինի, իսկ 5 աստղանիում՝ մոտ 330 հազար դրամի սահմաններում՝ ներառյալ ավիատոմսը»,- ասաց նա։


Նախկինում տեղեկություններ կային, որ Եգիպտոսի կառավարությունը հոգում է ծախսերը, եթե զբոսաշրջիկը հենց Եգիպտոսում է վարակվում Covid-ով։ Հայկական տուօպերատորները Եգիպտոս մեկնողներին ամեն դեպքում խորհուրդ են տալիս ապահովագրություն ունենալ։

Դիտվել է՝ 1448

Մեկնաբանություններ