Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Ուղեւորափոխադրումների վերականգնման նպատակով կսահմանվի ԵԱՏՄ միասնական կանոն

Ուղեւորափոխադրումների վերականգնման նպատակով կսահմանվի ԵԱՏՄ միասնական կանոն
10.09.2020 | 22:56

Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունում բարձրացրել է միության տարածքում կանոնավոր ուղեւորափոխադրումների վերականգնման նպատակով միասնական կանոնների եւ պայմանների սահմանման հարցը՝ տեղեկացնում է վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը:

«Հարգելի քաղաքացիներ, մասնավորապես ՌԴ մեկնող ցանկացողներ. կառավարության այսօրվա նիստում հայտարարվեց, որ Հայաստանը ԵԱՏՄ-ում բարձրացրել է միության տարածքում կանոնավոր ուղեւորափոխադրումների վերականգնման նպատակով միասնական կանոնների եւ պայմանների սահմանման հարցը: ԵԱՏՄ գործընկերները պատրաստակամություն են հայտնել քննարկել՝ հաշվի առնելով համաճարակային ընդհանուր իրավիճակը: Քննարկվելու են նաեւ թեստավորում կազմակերպելու եւ քաղաքացիների կարանտինային ռեժիմ անցնելու հետ կապված հարցերը: Բոլոր հարցերի քննարկման եւ հստակեցման արդյունքում էլ ակնկալվում է, որ կսահմանվի ԵԱՏՄ բոլոր պետությունների համար գործող միասնական կանոն:


Մեկ անգամ էլ հիշեցնեմ, որ Հայաստանի կառավարությունը օդային եւ ցամաքային սահմանը հատողների համար երբեւէ սահմանափակումներ չի կիրառել: Սահմանափակումները կիրառել եւ շարունակում են կիրառել ընդունող երկրները՝ ելնելով համաճարակային իրավիճակից»,- նշել է Մանե Գևորգյանը։

Դիտվել է՝ 1227

Մեկնաբանություններ