Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 177-ով՝ հասնելով 45503-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան 3 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 201-ով և հասել 41434-ի, իրականացվել է 3450 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 231259-ի: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է. «Պացիենտները եղել են 57 (կին), 59 (տղամարդ) և 63 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»: Մահացածների թիվը հասավ 1189-ի: Բուժվում է 2880 մարդ: