Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Էդմոն Մարուքյան. «Գազպրոմ Արմենիա»-ի բազմաթիվ աշխատակիցներ ազատվում են աշխատանքից

Էդմոն Մարուքյան. «Գազպրոմ Արմենիա»-ի բազմաթիվ աշխատակիցներ ազատվում են աշխատանքից
11.09.2020 | 14:02

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ բազմաթիվ աշխատակիցներ ազատվում են աշխատանքից՝ ֆեյսբուքում գրել է ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Երեկ կեսօրին դիմել եմ ՀՀ ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանին՝ հետևյալ խնդրի առնչությամբ։ Մեզ փոխանցված տեղեկությունների համաձայն՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ բազմաթիվ աշխատակիցներ (ըստ էության՝ հսկիչներ և այլք) ազատվում են աշխատանքից, այնինչ, ըստ տեղեկատվության աղբյուրի, վերջերս է նույն ընկերության աշխատակիցների աշխատավարձերը կրճատվել 20%-ով։ Պարզ չէ, թե ինչն է նման մասշտաբային կադրային և վարձատրության կրճատումների պատճառը, սակայն ակնհայտ է, որ ներկայիս սոցիալական ծանր պայմաններում այդքան քաղաքացու՝ առանց աշխատանք թողնելու ամենաբացասական հետևանքներն առաջնահերթ կրելու են այդ անձանց ընտանիքները, այնուհետև՝ պետությունը»։

Մարուքյանը հանձնաժողովի նախագահին խնդրել է իրականացնել ուսումնասիրություն՝ պարզելու համար ընկերությունում կադրային և աշխատավարձային վերոնշյալ կրճատումների պատճառներն ու գործընթացի օրինականությունը։ «Պատասխան ստանալուն պես՝ այն ևս կհրապարակվի իմ պաշտոնական էջում», - գրել է Մարուքյանը։

Դիտվել է՝ 1603

Մեկնաբանություններ

­թ­յուն