Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Իրանում խորհրդարանի ընտրությունների երկրորդ փուլն է սկսվել

Իրանում խորհրդարանի ընտրությունների երկրորդ փուլն է սկսվել
11.09.2020 | 14:04

Իրանում սկսվել է Մեջլիսի ընտրությունների երկրորդ փուլը, հայտնում է ISNA գործակալությունը: Անհրաժեշտության դեպքում այն կարող է երկարաձգվել մեկ կամ երկու ժամով: Կամարտահայտության արդյունքով պետք է որոշվեն 290 պատգամավորներից մնացած 11-ի անունները: Իրանում Մեջլիսի ընտրությունները կայացել են փետրվարի 21-ին: Խորհրդարան անցած թեկնածուների անունները հայտարարվել են քվեարկությունը վերջանալուց հետո մի քանի օրվա ընթացքում՝ նահանգներից յուրաքանչյուրի համար առանձին: 208 ընտրատարածքից 10-ում ապրիլին պետք է կայանար երկրորդ փուլը, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով հետաձգվել էր մինչև սեպտեմբերի 11-ը:

Դիտվել է՝ 2292

Մեկնաբանություններ

­թ­յուն