Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Գագիկ Ծառուկյան. Բացի ժողովրդին տուգանելուց, հարկերն ավելացնելուց, ի՞նչ եք արել

Գագիկ Ծառուկյան. Բացի ժողովրդին տուգանելուց, հարկերն ավելացնելուց, ի՞նչ եք արել
11.09.2020 | 20:30

Թիմակիցների հետ մարզային հանդիպումների շրջանակում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այցելել է Տավուշի մարզի սահմանապահ Ոսկեվան համայնք: ԲՀԿ տարածքային կազմակերպության անդամներն ու կուսակցության համակիրները ներկայացրել են ժողովրդին հուզող հիմնական խնդիրները և լսել Գագիկ Ծառուկյանի առաջարկած լուծումները:

«Պետությունը սկսվում է սահմանից: Գիշեր-ցերեկ կրակի տակ ապրող մարդիկ պետք է տարբերվեն մյուսներից և արժանանան առանձնահատուկ ուշադրության», - ոսկեվանցիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Գագիկ Ծառուկյանը:

Դիտվել է՝ 1820

Մեկնաբանություններ