Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

ԱՄՆ-ը պատժամիջոցներ կսահմանի Լուկաշենկոյի մերձավորների նկատմամբ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ կսահմանի Լուկաշենկոյի մերձավորների նկատմամբ
12.09.2020 | 15:06

ԱՄՆ-ը պատժամիջոցներ կսահմանի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մերձավորների նկատմամբ, հնարավոր են նաև այլ սահմանափակումներ՝ հայտարարել է փոխպետքարտուղար Ստիվեն Բիգենը։


Նա հաստատել է՝ Վաշինգտոնը չի ճանաչում օգոստոսի 9-ի ընտրությունների լեգիտիմությունը, որի արդյունքում վեցերորդ անգամ անընդմեջ հաղթող էր ճանաչվել Ալեքսանդր Լուկաշենկոն։ Պետդեպը հայտարարել էր, որ այդ քվեարկությունն ազատ և արդար չէր, դատապարտել էր Լուկաշենկոյի վարչակազմի բռնաճնշումները ընդդիմադիր առաջնորդների և խաղաղ ցուցարարների դեմ։ «ԱՄՆ-ը կողմ է նոր՝ այս անգամ արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացմանը», - հայտարարել է փոխպետքարտուղարը։ Ստիվեն Բիգենը տարակուսանք է հայտնել Ռուսաստանից Լուկաշենկոյին ցուցաբերվող աջակցության վերաբերյալ․ «Եթե Կրեմլը շարունակի այդ քաղաքականությունը, կարող է հասնել նրան, որ Բելառուսի ժողովուրդը, որ ոչ մի թշնամական վերաբերմունք չունի Ռուսաստանի նկատմամբ, սկսի հանդես գալ Մոսկվայի դեմ», - ասել է նա։ ԱՄՆ փոխպետքարտուղարը կոչ է արել Ռուսաստանի նախագահին առաջիկա երկուշաբթի Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ հարց բարձրացնել քաղբանտարկյալների ազատ արձակման, ընդդիմադիրների դեմ բռնությունները դադարեցնելու մասին։


Թե ինչ պատժամիջոցներ է պատրաստվում Վաշինգտոնը Լուկաշենկոյի վարչակազմի դեմ, փոխպետքարտուղարը չի մանրամասնել, բայց նշել է, որ Վաշինգտոնը հիմա այդ հարցը քննարկում է եվրոպացի դաշնակիցների հետ։ ԵՄ-ն պատրաստվում է մինչև այս ամսվա վերջ պատժամիջոցներ սահմանել երեք տասնյակ բելառուս պաշտոնյաների նկատմամբ, որոնք մեղսակից են ընտրախախտումներին ու ընդդիմության դեմ բռնություններին։ Ցանկը դեռ չի հրապարակվել։a

Դիտվել է՝ 1508

Մեկնաբանություններ