Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը
12.09.2020 | 15:08

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստի օրակարգային առաջին զեկույցը ներկայացրել են Հանձնաժողովի իրավաբան-գիտնական անդամներ Արթուր Ղամբարյանը և Անահիտ Մանասյանը՝ առաջարկելով սահմանադրական բարեփոխումների հայեցակարգային ուղղությունների թվում քննարկել իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքի վերաբերյալ նորմում իշխանությունների միջև փոխադարձ հարգանքի և փոխհամագործակցության սկզբունքը Սահմանադրությամբ ամրագրելու հարցը: Մեկ այլ զեկույցով հանդես է եկել Հանձնաժողովի իրավաբան-գիտնական անդամ Լևոն Գևորգյանը՝ քննարկման ներկայացնելով ներպետական իրավական համակարգի մաս հանդիսացող միջազգային իրավունքի ծավալները և շրջանակը, վավերացված միջազգային պայմանների կիրառման մեխանիզմները (մոնիստական, թե դուալիստական համակարգ, ինքնակիրարկվող և ոչ ինքնակիրարկվող միջազգային պայմանագրերի տարբերակում), միջազգային պայմանագրերի նկատմամբ սահմանադրական վերահսկողության ծավալները։


Երկու զեկույցների ներկայացումից հետո ծավալվել է հարց ու պատասխան․ Հանձնաժողովի անդամները ներկայացրել են իրենց մոտեցումներն ու առաջարկները։ Նիստին մասնակցող 13 անդամներից առաջին զեկույցին կողմ է քվեարկել 12-ը, երկրորդ զեկույցի քվեարկությունը տեղափոխվել է հաջորդ նիստ:

Դիտվել է՝ 1541

Մեկնաբանություններ

­թ­յուն