Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Նիկոլ Փաշինյանի «սև ցուցակը» կրկին ակտուալ է

Նիկոլ Փաշինյանի «սև ցուցակը» կրկին ակտուալ է
12.09.2020 | 15:12

«Հրապարակը» գրել է.

«Թեժ աշնանն ընդառաջ, Նիկոլ Փաշինյանի «սև ցուցակը» կրկին ակտուալ է դարձել։ Վերստին նայում են պատգամավորների «դոսյեները»։ Ընդդիմության ակտիվանալու շեմին թիմի անհնազանդներին հնազանդեցնելու գործընթաց է սկսվել։ Մեզ ասացին, որ Արսեն Ջուլֆալակյանը ցուցակից առաջին թռցրած «գլուխն» է։ «Փաշինյանի վրա մի ուրիշ կարգի ազդում էին Արսենի համարձակությունն ու ամբիցիաները, նրա հրապարակային քննադատությունները»,- ասաց մեր աղբյուրը՝ վստահեցնելով, որ «մանդատը դրել է Փաշինյանի հետ զրույցից և ընդհարումից հետո»։ Առաջիկայում էլ Հակակոռուպցիոն հանձնաժողովը վարույթ կհարուցի պատգամավոր Հայկ Սարգսյանի նկատմամբ․ նրա հայտարարագրում փաստական անճշտությունները ստուգել են, և ՊԵԿ-ին հարցում է արվել նշված «ձեռնարկատիրական գործունեության արդյունքում» ստացված եկամտի վերաբերյալ, ու պարզվել է, որ համարժեք հարկ չի վճարվել»:

Դիտվել է՝ 1477

Մեկնաբանություններ

­թ­յուն