Կենտրոնական Եվրոպայի՝ Վիշեգրադյան քառյակում ընդգրկված չորս պետությունները՝ Լեհաստանը, Հունգարիան, Չեխիան և Սլովակիան, ԵՄ գագաթաժողովում պատրաստվում են Բելառուսի ժողովրդին աջակցության համատեղ փաթեթ ներկայացնել՝ չորս երկրների կառավարությունների ղեկավարները հայտարարել են Լյուբլինում բանակցությունների ավարտին։
«Մենք ցանկանում ենք Բելառուսի քաղաքացիներին ԵՄ տարածք ազատ մուտքի իրավունք առաջարկել։ Բացի այդ մենք համոզված ենք, որ Բելառուսում պետք է ազատ ընտրություններ անցկացվեն և բելառուս ժողովուրդը պետք է ինքնիշխանորեն վճռի իր ապագան և ճակատագիրը», - ամփոփելով Վիշեգրադյան քառյակի հանդիպման արդյունքները՝ հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին։