ԱՄՆ-ում աշխատող չինուհի ռեժիսոր Քլոե Չժայի «Նոմադլենդ» (Nomadland) ֆիլմը ստացել է Վենետիկի 77-րդ միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակը՝ «Սուրբ Մարկոսի ոսկե առյուծը»՝ հայտարարել է միջազգային ժյուրին՝ Քեյթ Բլանշետի գլխավորությամբ:
«Նոմադլենդը» փաստավավերագրական ժապավեն է ԱՄՆ-ում «նոր քոչվորների» մասին, մարդկանց, որ ապրում են փողոցներում: Ֆիլմը սկզբից ևեթ համարվում էր մրցույթի ֆավորիտը: Ոչ ռեժիսորը, ոչ գլխավոր դերակատարուհի Ֆրենսիս Մակդորմանդը չէին եկել Վենետիկ: Ֆիլմի ցուցադրության օրը նրանք տեսակամրջով էին միացել ասուլիսին:
Ճապոնացի ռեժիսոր Կիյոսի Կուրասավայի «Լրտեսի կինը» ֆիլմն արժանացել է «Սուրբ Մարկոսի արծաթե առյուծի»՝ լավագույն ռեժիսորական աշխատանքի համար: Մրցույթի հիմնական ծրագրում 18 ֆիլմ էր առաջադրվել: