Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Ռուսաստանում այսօր ՏԻՄ ընտրություններ են

Ռուսաստանում այսօր ՏԻՄ ընտրություններ են
13.09.2020 | 16:08

Ռուսաստանում այսօր 56 000 ընտրատեղամաս իր դռներն է բացել կառավարման մարմինների ընտրություններ համար, գրում է eadaily.com կայքը։ Երկրի բնակիչները դաշնային 83 սուբյեկտում 78 պատգամավորի և բարձաստիճան պաշտոնյաների կընտրեն։ Բարձրաստիճան պաշտոնյաների ընտրություններն անցկացվում են Ռուսաստանի 20 շրջանում։ Օրենսդիր մարմինների համար պատգամավորներին ընտրում են 11 սուբյեկտում։ Կուրսկի, Յարոսլավի, Պենզայի մարզերում և Թաթարստանում նաև Պետդումայի պատգամավորների հավելյալ ընտրություններն են անցկացվում։ ԿԸՀ տվյալների համաձայն՝ ընտրությունների համար ընդհանուր առաջադրվել է 171000 թեկնածու, 130000-ը՝ տարբեր 36 քաղաքական կուսակցություններից:

Դիտվել է՝ 1425

Մեկնաբանություններ