«Հրապաևակը» գրել է.
«Մեր տեղեկություններով՝ առաջիկայում «Իմ քայլը» խմբակցությունից մեկ պատգամավոր էլ մանդատը վայր կդնի։ Խոսքն Արմեն Փամբուխչյանի մասին է։ Բայց, ի տարբերություն Արսեն Ջուլֆալակյանի, որ մանդատը դրեց գործադիրի հետ տարաձայնությունների պատճառով,
Փամբուխչյանը գործադիր տեղափոխվելու համար է հեռանում ԱԺ-ից։ Ասացին՝ պաշտոն է ստանձնելու։ Թե ինչ պաշտոն, չհաջողվեց պարզել․ Փամբուխչյանն անհասանելի էր։ Մինչև պատգամավոր դառնալը նա մոտ մեկ տարի տրանսպորտի փոխնախարար է եղել»: