Վենետիկի 77-րդ կինոփառատոնում լավագույն ռեժիսուրայի համար պարգևատրել են ճապոնացի Կիյոսի Կուրասավային «Լրտեսի կինը» պատմական ֆիլմի համար:
Ռեժիսորը չի կարողացել գալ Վենետիկ սահմանների փակ լինելու պատճառով, տեսաուղերձով իր երախտագիտությունն է հայտնել ժյուրիին: Նա կստանա «Արծաթե առյուծը» հեռակա կարգով: «Լրտեսի կինը» նախապատերազմյան Ճապոնիայի մասին է, որում գլխավոր հերոսներն իմանում են ռազմական գաղտնիքի մասին և հանդես գալիս սեփական պետության դեմ:
Վենետիկի 77-րդ կինոփառատոնում տղամարդու լավագույն դերի համար Վելպի գավաթ է ստացել իտալացի Պյերֆրանչեսկո Ֆավինոն՝ «Մեր հայրը» դրամայում դերակատարման համար, որը «կապարե 70-ականների» մասին է, երբ ամբողջ երկրում ակտիվացել էին արմատական խմբավորումները: