Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսէլ Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերիի հետ՝ փորձելով օգնել հաղթահարել նոր կառավարության ձևավորման ճանապարհի դժվարությունները։ Ֆրանսիան Լիբանանի քաղաքական ճգնաժամի հաղթահարման ճանապարհային քարտեզ էր մշակել, որով առաջատար քաղաքական ուժերը պարտավորվում էին նոր կառավարություն ձևավորել մինչև սեպտեմբերի 15-ը։ Լիբանանցի ազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը, սակայն, Reuters գործակալությանը փոխանցել է, թե սահմանված ժամկետներում նոր կառավարության ձևավորումը «հավասարազոր կլինի հրաշքի»։ Սեպտեմբերի 1-ին Բեյրութ այցի ընթացքում նախագահ Մակրոնը չէր բացառել, որ Ֆրանսիայի կողմից մշակված ճանապարհային քարտեզում տեղ գտած պահանջները չկատարելու դեպքում Լիբանանի դեմ կարող են պատժամիջոցներ կիրառվել։