Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Մինսկում վերսկսվել են բողոքի ակցիաները

Մինսկում վերսկսվել են բողոքի ակցիաները
13.09.2020 | 23:17

Մինսկում այսօր հազարավոր մարդիկ են կրկին փողոց դուրս եկել՝ պահանջելով չեղարկել օգոստոսի 9-ի նախագահական ընտրությունների արդյունքները։ Այսօրվա ակցիան կազմակերպիչները անվանել են «Հերոսների երթ»։

Վաղ առավոտվանից Մինսկի կենտրոնում ոստիկանության և ներքին զորքերի ստորաբաժանումները ուժեղացված հսկողություն են սահմանել, քաղաքի կենտրոնական հրապարակներն, նախագահ Լուկաշենկոյի նստավայրի մատույցները արգելափակված են։ Մինսկի մետրոպոլիտենը հայտարարել է, որ փակում է քաղաքի կենտրոնում գտնվող կայարաններից յոթը՝ «ուղևորների անվտանգությունն ապահովելու նպատակով»։
Բելառուսական աղբյուրները հաղորդում են ոստիկանության և ցուցարարների բախումների մասին, կան բերման ենթարկվածներ։

Դիտվել է՝ 1382

Մեկնաբանություններ