Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Ավստրիայի կանցլերը հայտարարել է կորոնավիրուսի երկրորդ ալիքի մասին

Ավստրիայի կանցլերը հայտարարել է կորոնավիրուսի երկրորդ ալիքի մասին
13.09.2020 | 23:19

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ երկրում սկսվել է կորոնավիրուսային համավարակի երկրորդ ալիքը: «Այն, ինչ հիմա տեղի է ունենում, երկրորդ ալիքի սկիզբն է: Ամեն օր դեպքերի թիվն ավելանում է»,- ասել է նա: Կուրցը նշել է, որ երկու շաբաթ առաջ օրական գրանցվում էր COVID-19-ի մոտ 350 նոր դեպք, իսկ սեպտեմբերի 12-ին գրանցվել է 850 դեպք: Ավստրիայում բոլոր նոր վարակվածների 50%-ը Վիեննայից են:

Դիտվել է՝ 1342

Մեկնաբանություններ