Վլադիմիր Պուտինն ապշած է բելառուսական բողոքների մասշտաբից, բայց չի հավատում, որ ընդդիմությունը կկարողանա փողոցային գործողությունների միջոցով պաշտոնանկել Լուկաշենկոյին: ՌԴ նախագահի տեսակետը Bloomberg-ին են փոխանցել Կրեմլին մոտ կանգնած հինգ աղբյուրներ՝ անանուն մնալու պայմանով:
Նրանք փոխանցել են, որ Մոսկվան չի վստահում Լուկաշենկոյին, բայց փողոցային ակցիաների շնորհիվ ընդդիմության իշխանության գալը չի կարող ընդունել: Ռուսաստանը կշարունակի սատարել Բելառուսի նախագահին՝ խրախուսելով իշխանության հաջորդական փոխանցմանն ուղղված քայլերը: