Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

ԱՄՆ-ը մտահոգված է Միջերկրական ծովում Թուրքիայի երկրաբանական հետախուզությամբ

ԱՄՆ-ը մտահոգված է Միջերկրական ծովում Թուրքիայի երկրաբանական հետախուզությամբ
13.09.2020 | 23:27

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն գտնում է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցներ Հունաստանի և Թուրքիայի միջև լարվածությունը Միջերկրական ծովում ածխաջրածինների պաշարների պատճառով ձեռնտու է Հյուսիսատլանտյան դաշինքի հակառակորդներին:

Նա նշել է, որ տարածաշրջանի երկրները պետք է խնդիրը լուծեն դիվանագիտական ճանապարհով: «Ռազմական լարվածության ուժգնացումը սպասարկում է միայն հակառակորդների շահերը, որոնք կցանկանան տեսնել անդրատլանտյան միասնության պառակտումը»,- ասել է Պոմպեոն լրագրողներին Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ հանդիպման արդյունքներով: Նա նշել է, որ ԱՄՆ-ը, ինչպես նախկինում, խորապես անհանգստացած է Թուրքիայում էներգառեսուրսների որոնումների գործողություններով, որ Անկարան անցկացնում է Արևելյան Միջերկրածովյան շրջանների վիճելի ջրերում:

Դիտվել է՝ 1403

Մեկնաբանություններ