Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 45969

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 45969
14.09.2020 | 13:03

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 107-ով՝ հասնելով 45969-ի, գրանցվել է մահվան 3 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 34-ով և հասել 41693-ի, իրականացվել է 2631 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 240943-ի: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հաղորդում է. «Պացիենտները եղել են 67 (կին), 73 (կին) և 70 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»։ Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 1201-ի: Բուժվում է 3075 մարդ:

Դիտվել է՝ 435

Մեկնաբանություններ