Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մեկնել է արձակուրդ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշման համաձայն՝ Տիգրան Ավինյանին տրամադրվել է 2018-2019-ի աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը և 2019-2020-ի աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 2020-ի սեպտեմբերի 14-30-ը ներառյալ: