Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

ԲՀԿ-ն չի մասնակցի ՍԴ դատավորների ընտրությանը

ԲՀԿ-ն չի մասնակցի ՍԴ դատավորների ընտրությանը
14.09.2020 | 13:07

ԱԺ ԲՀԿ խմբակցությունը չի մասնակցելու ՍԴ դատավորների ընտրությանը, խորհրդարանի ամբիոնից հայտարարեց խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

«Այստեղ հստակ ընթացակարգեր են խախտված: Կա պառլամենտական քաղաքական մշակույթ, որ ներկայացնող սուբյեկտը և նաև իրենց թեկնածուները պետք է շահագրգիռ լինեն խորհրդարանում ներկայացված ոչ միայն մեծամասնության, այլև փոքրամասնության խմբակցություններին ներկայացնել իրենց տեսլականը, պատասխանել հարցերին», - ասաց նա: Զոհրաբյանը նկատեց, որ իր գործունեության ժամանակ չի եղել դեպք, երբ գնան, խնդրեն թեկնածուին իրենց հետ հանդիպել. «Թեկնածուները, որ ակնկալում են մյուս խմբակցությունների քվեն, իրենք պետք է շահագրգիռ լինեն հանդիպումներ նախաձեռնել»:

Դիտվել է՝ 625

Մեկնաբանություններ