Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Միրզոյանն ու Մարուքյանը հակադարձեցին միմյանց

Միրզոյանն ու Մարուքյանը հակադարձեցին միմյանց
14.09.2020 | 13:08

«Ես մտածում էի՝ գնալով լավ է լինելու, բայց գնալով ավելի վատ է լինում», - խորհրդարանում նկատեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ հարց բարձրացնելով, թե ինչո՞ւ ՍԴ դատավորների թեկնածուները հանդիպումներ չեն կազմակերպվել խմբակցության հետ:

Նա արձանագրեց, որ այդ պրակտիկան վերացավ: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ հակադարձեց՝ պնդելով, որ հակառակ կարծիքն ունի և որ գնալով ավելի լավանում է՝ թե թափանցիկության, թե քննարկումների առումով: Նա նշեց, որ ոչ ֆրակցիաների, ոչ թեկնածուների կողմից հանդիպման նախաձեռնություն չի եղել. «Ցանկացած նախաձեռնության դեպքում ԱԺ նախագահն ու աշխատակազմը կանեին ամեն ինչ պատշաճ պայմաններ ապահովելու համար»:

Դիտվել է՝ 552

Մեկնաբանություններ