Ճապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ է ընտրվել Յոսիհիդե Սուգան: Սեպտեմբերի 17-ին նա կփոխարինի պաշտոնաթող վարչապետ Սինձո Աբեին: Օգոստոսի 28-ին Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է առողջական վիճակի վատացման պատճառով պաշտոնաթող լինելու մասին:
Նա կշարունակի ծառայել մինչև իրավահաջորդի ընտրությունը: