ԻԻՀ պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար վրեժխնդիր լինելու նպատակով մահափորձ է նախապատրաստում Հարավաֆրիկյան Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Լանա Մարքսի դեմ, գրում է Politico-ն։ Դավադրության տեղեկությունը տարածվել էր գարնանը, վերջերս հայտնի են դարձել գործողության ճշգրիտ մանրամասները: ԱՄՆ կառավարության պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Պրետորիայում Իրանի դեսպանատունը ներգրավված է դավադրության մեջ, իսկ Մարքսին ի սկզբանե տեղյակ են պահել իրեն սպառնացող վտանգի մասին։ Հնարավոր է՝ սպանության համար հենց Լանա Մարքսն է ընտրվել, որովհետև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վաղեմի ընկերն է։ Դեսպանի դեմ մահափորձը Իրանի վրեժխնդրության տարբերակներից մեկն է՝ նշված է հոդվածում: