ԱՀԿ-ն հրապարակել է աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսի ամենօրյա դեպքերի վերաբերյալ տվյալներ, նշելով, որ այս ցուցանիշը «ռեկորդային» է դարձել COVID-19 համաճարակի սկզբից ի վեր: «Վերջին մեկ օրվա ընթացքում աշխարհում հայտնաբերվել է նոր տիպի կորոնավիրուսով վարակման 307930 դեպք: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 28 637 952 մարդու», – հաղորդել է ԱՀԿ-ն:
Նախորդ հակառեկորդը գրանցվել էր սեպտեմբերի 6-ին, երբ հիվանդացածների օրական թիվը կազմել էր 306 857 մարդ: