Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

ՍԴ դատավորի թեկնածուն հերքում է դատավորներին պատժելու մեղադրանքը

ՍԴ դատավորի թեկնածուն հերքում է դատավորներին պատժելու մեղադրանքը
14.09.2020 | 13:14

ԱԺ նիստում ՍԴ դատվորի թեկնածու Երվանդ Խունդկարյանին հարցեր ուղղելու ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն անդրադարձավ տեղեկությանը, որ դատական համակարգում նախկինում գործել է մի սխեմա Արման Միկրտումյանի և Երվանդ Խունդկարյանի գլխավորությամբ, ըստ որի՝ պատժել են դատավորներին։

«Ըստ նախկին ՄԻՊ զեկույցի՝ բոլոր անցականկալի դատավորները, որ չեն իրականացրել ձեր հրահանգները և չեն կայացրել այն վճիռները, որոնք եղել են ցանկալի, այնուհետև կարգապահական պատասխանատվության են ենթարկվել, քանի որ Մկրտումյանը, լինելով կարգապահական հանձնաժողովի անդամ, ունեցել է այդ լիազորությունները՝ դատավորներն պատժելու»,- ասաց Թագուհի Թովմասյանը։ Երվանդ Խունդկարյանը պատասխանեց․ «Ինչ վերաբերում է Արման Մկիրտումյանի հետ իմ մասնակցությամբ որևէ սխեմաներ մշակելուն և ձեր բնորոշմամբ՝ չենթարկվող դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջոցներ ձեռնարկելու մասին, ես պաշտոնապես դա հերքում եմ։ Իմ մասով ես հերքում եմ, այդպիսի որևէ գործողություններ իմ կողմից ոչ կատարվել են, ոչ էլ կարող են կատարվել։ Եվ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցում ես՝ որպես Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ, որևէ իրավասություն չեմ ունեցել»։

Դիտվել է՝ 571

Մեկնաբանություններ