Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Վարչապետը հյուրընկալել է Էդուարդո Էռնեկյանին

Վարչապետը հյուրընկալել է Էդուարդո Էռնեկյանին
14.09.2020 | 22:34

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Հայաստանի ազգային հերոս, արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանին: Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Ուրախ եմ, որ Դուք կորոնավիրուսի պայմաններում և դրա հետևանքով ստեղծված իրավիճակում նույնպիսի ոգևորությամբ եք վերաբերվում Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորություններին: Ձեր նախկին ծրագրերը հաջողությամբ իրականացվում են, ինչն, իհարկե, ուրախալի է մեզ համար: Համոզված եմ, որ այս համագործակցությունն ավելի տեսանելի արդյունքներ կբերի Հայաստանի Հանրապետությանը»: Էդուարդո Էռնեկյանն ասել է, որ հետևողականորեն շարունակելու է հայրենիքում տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրերը և կարևորել ՀՀ կառավարության հետ սերտ համագործակցությունը: Վարչապետը և արգենտինահայ գործարարը քննարկել են Հայաստանում «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ կողմից իրականացվող ծրագրերը։ Անդրադարձ է եղել ընկերությանը կոնցեսիոն կառավարման տրված Երևանի «Զվարթնոց», Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների զարգացմանը, ենթակառուցվածքների բարելավմանը, վերանորոգմանը և հետագա շահագործմանը վերաբերող հարցերի։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Էդուարդո Էռնեկյանին պատկանող ընկերությունների կողմից Հայաստանում իրականացվող և առաջիկայում նախատեսվող այլ բիզնես ծրագրերի շուրջ։

Դիտվել է՝ 382

Մեկնաբանություններ