Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Վրաստանի կառավարությունը կարանտին հայտարարելու մտադրություն չունի

Վրաստանի կառավարությունը կարանտին հայտարարելու մտադրություն չունի
14.09.2020 | 22:38

Չնայած կորոնավիրուսի դեպքերի կտրուկ աճին, Վրաստանի իշխանությունները լիակատար կարանտին և արտակարգ դրություն հայտարարելու մտադրություն չունեն՝ լրագրողներին ասել է կառավարության աշխատակազմի ղեկավար Նատիա Մեզվրիշվիլին։

«Կառավարությունն ամբողջությամբ վերահսկում է իրավիճակը։ Չնայած դրան, պետք չէ մոռանալ, որ վարակակիրների թիվը շարունակում է աճել, ուստի հարկավոր է պահպանել սոցիալական հեռավորությունը և զերծ մնալ անհարկի հավաքներին մասնակցելուց», - հայտարարել է նա:

Դիտվել է՝ 385

Մեկնաբանություններ