Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, որ վարակվել էր կորոնավիրուսով, դուրս է գրվել Միլանի San Raffaele հիվանդանոցից: Նա շնորհակալություն է հայտնել հիվանդանոցի մոտ հավաքված աջակիցներին ու լրագրողներին: «Սա իմ կյանքի ամենավտանգավոր փորձությունն էր», - ասել է նա:
Սիլվիո Բեռլուսկոնին շնորհակալություն է հայտնել բոլորին, որ իրենց աջակցությունն են հայտնել, երբ հայտնի էր դարձել, որ վարակվել է COVID-19-ով: