Կառավարության դեմ ամեն օր ալիք է բարձրանում, Իջևանում հայտարարել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։
«Պետական պարտքն ավելացել է, լավ, ո՞ւր է օգտագործվել էդ գումարը։ Իշխանության պատասխանատուները պետք է լինեն փորձառու մարդիկ, պետք է տիրապետեն ոլորտին», - ասել է նա։ Գագիկ Ծառուկյանը նշել է, որ եթե իշխանությունը «կարողանա մարդու մատից փուշ հանել, ամեն ինչն էլ կդզվի»։ «Վիճակն ահավոր է ու ավելի ահավոր է լինելու», - ասել է ԲՀԿ նախագահը: