Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ալ-Ազհար մզկիթի գերագույն իմամի հետ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ալ-Ազհար մզկիթի գերագույն իմամի հետ
14.09.2020 | 22:49

Եգիպտոս պաշտոնական այցի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 14-ին հանդիպել է ալ-Ազհար մզկիթի գերագույն իմամ շեյխ Ահմադ Մուհամադ ալ-Տայիբի հետ։ Հանդիպմանը կարևորվել է հայ-եգիպտական դարավոր բարեկամությունը՝ խարսխված երկու ժողովուրդների միջև համերաշխության և փոխադարձ հարգանքի զգացումներով:

«Հիրավի գնահատելի է Եգիպտոսի կառավարության ջերմ և հոգատար վերաբերմունքը հայ համայնքի նկատմամբ, ինչի շնորհիվ հայերը կարողացան պահպանել իրենց լեզուն, մշակույթը, կրոնը և ազգային ինքնությունը»,- ասել է Զոհրաբ Մնացականյանը՝ հավելելով, որ «կրոնական հանդուրժողականության և փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության տեսանկյունից Եգիպտոսի փորձառությունը կարող է լավ օրինակ ծառայել»: Երկուստեք մտահոգիչ է համարվել աշխարհի տարբեր անկյուններում ծայրահեղական դրդապատճառներով հանցագործությունները և կրոնական հիմքի վրա խտրականության դրսևորումները և քաղաքական նպատակներով կրոնի շահարկումը: Այս համատքեստում զրուցակիցները շեշտել են միջկրոնական հանդուրժողականության և համերաշխ համակեցության կարևորությունը: Նախարար Մնացականյանը նշել է, որ Հայաստանը միջազգային տարբեր ձևաչափերով հետևողականորեն աշխատում է կրոնական խմբերի իրավունքների պաշտպանության, կրոնների բազմազանության ապահովման ուղղությամբ:

Դիտվել է՝ 924

Մեկնաբանություններ