Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Ոստիկանությունը ներկայացրել է տուգանքները կարանտինի ժամանակ

Ոստիկանությունը ներկայացրել է տուգանքները կարանտինի ժամանակ
14.09.2020 | 22:50

ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակից ելնելով՝ ՀՀ կառավարության 11.09.2020թ. N 1514-Ն որոշմամբ ՀՀ ողջ տարածքում սահմանվել է կարանտին՝ 2020-ի սեպտեմբերի 11-ի ժամը 17.00-ից մինչև 2021-ի հունվարի 11-ը ներառյալ: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182.4-րդ հոդվածով նախատեսված է պատասխանատվություն` կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող սահմանափակումների խախտման համար: Ոստիկանության կողմից արձանագրվելու և քննվելու են 182.4-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 5-8-րդ, 9-րդ և 10-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը: Կարանտին սահմանելու մասին որոշմամբ սահմանված համաճարակի (կարանտինային) գոտի մուտքի և ելքի հատուկ ռեժիմը խախտելը, որն առաջացնում է տուգանքի նշանակում` 50.000 - 70.000 դրամի չափով:


Կարանտինի ընթացքում անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի կամ տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումները խախտելը, զննումը խոչընդոտելը առաջացնում են տուգանք` 10.000 դրամի չափով։
Բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս և տեղաշարժվելիս անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է:
Կարանտինի ընթացքում հավաքներ կազմակերպելու կամ անցկացնելու սահմանափակումները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում` 50.000 - 200.000 դրամի չափով:


Կարանտինի ընթացքում հավաքների մասնակցելու սահմանափակումները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում` 10.000 դրամի չափով։
Հավաքներ կազմակերպել, անցկացնել և հավաքներին մասնակցել թույլատրվում է միայն ՀՀ կառավարության 11.09.2020թ. N 1514-Ն որոշման հավելվածի 18-րդ կետով սահմանված անհատական պաշտպանության միջոցների կիրառման և անձանց միջև նվազագույնը 1,5 մետր հեռավորության պահպանման դեպքում:
Կարանտինի ընթացքում հանրային միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումները և արգելքները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում` 50.000 - 100.000 դրամի չափով։


Հանրային միջոցառումները թույլատրվում են միայն հետևյալ սահմանափակումներով՝
1) տոնական և հիշատակի միջոցառումները, ներառյալ` ծննդյան (տարեդարձի), հարսանյաց (նշանադրության) միջոցառումները, հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունները՝ 60-ից ոչ ավելի անձանց մասնակցությամբ.
2) անձանց սոցիալական, մշակութային, կրթական, սպորտային կամ այլ ժամանցային կարիքների բավարարմանն ուղղված այլ միջոցառումները (այդ թվում՝ համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկայացումները, կրթական այլ միջոցառումներ), եթե չեն հանդիսանում տնտեսական գործունեության տեսակ, 60-ից ոչ ավելի անձանց մասնակցությամբ.
3) փակ տարածքներում հանրային միջոցառումները՝ ի լրումն սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված պահանջների՝ նաև բնական կամ ներհոս-արտաձիգ արհեստական օդափոխության առկայության և սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահանջների պահպանման դեպքում:
Կարանտինի ընթացքում կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների սահմանափակումները խախտելը, ինչպես և դրանց զննման իրականացմանը խոչընդոտելը առաջացնում են տուգանքի նշանակում` 50.000 - 100.000 դրամի չափով:
Կարանտինի ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ 50.000 - 200.000 դրամի չափով:
Կարանտինի ընթացքում անհատական պաշտպանության միջոցների կիրառման կանոնները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ 10.000 դրամի չափով։
Անհատական պաշտպանության միջոցների ցանկը, կիրառման դեպքերն ու կարգը, սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները հաստատվել են ՀՀ առողջապահության նախարարի 11.09.2020թ. N 23-Ն հրամանով:


Բնակչության առողջության պահպանման և կորոնավիրուսային հիվանդության բացասական հետևանքները նվազեցնելու նկատառումներով ՀՀ ոստիկանությունը հորդորում է պահպանել կարանտին սահմանելու մասին որոշմամբ նախատեսված սահմանափակումները, ինչպես և անհատական պաշտպանության միջոցների կիրառման համար ՀՀ առողջապահության նախարարի սահմանած կարգը:

Դիտվել է՝ 970

Մեկնաբանություններ