Ռուսաստանը Բելառուսին 1,5 մլրդ դոլարի պետական վարկ կհատկացնի՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ:
«Մենք պայմանավորվել ենք, որ Ռուսաստանն այս դժվարին պահին Բելառուսին պետական վարկ կտրամադրի 1,5 մլրդ դոլարի չափով, և մենք դա կիրականացնենք: Այժմ, որքան հայտնի է, մեր ֆինանսների նախարարներն այդ հաշվով աշխատանքներ են տանում պրոֆեսիոնալ մակարդակով»,- ասել է ՌԴ ղեկավարը: Այսօր Սոչիում Պուտինն ընդունել է Լուկաշենկոյին: