Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Երվանդ Խունդկարյանը՝ Գերագույն դատարան ստեղծելու մասին

Երվանդ Խունդկարյանը՝ Գերագույն դատարան ստեղծելու մասին
14.09.2020 | 22:55

ԱԺ-ում Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցի քննարկման ժամանակ ԱԺ «Իմ քայը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը թեկնածու Երվանդ խունդկարյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է վերաբերվում Գերագույն դատարան ստեղծելու մտքին:

Երվանդ Խունդրակյանը նշեց, որ մենք տարիներ ի վեր ընտրել ենք ուղղություն, քայլել ենք որոշակի ուղղությամբ և ներկայումս Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի գործառույթներն էականորեն իրարից տարբերվում են: «Սահմանադրական դատարանը ստեղծվելով 1996-ից՝ մեծ ջանքեր և մեծ աշխատանք է տարել սահմանադրական արդարադատության ներդրման և կայացման համար, իսկ Վճռաբեկ դատարանը 1998-ի ստեղծումից ի վեր բավականին մեծ աշխատանք է արել հասարակության մեջ դատական նախադեպի մշակույթը ձևավորելու և զարգացնելու տեսանկյունից: Դատական իշխանություն կրողներս, մենք՝ դատավորներս, շատ ավելի պահպանողական բնավորություն ունենք և, իմ կարծիքով, դատական իշխանության հետ կապված ցանկացած գործողություն ավելի շատ պահպանողական մտածելակերպից պետք է բխի և կտրուկ փոփոխություններն ինձ համար անընդունելի են»,- ասաց նա:


Երվանդ Խունդկարյանն ընդգծեց՝ իր համար շատ ավելի արժեքավոր է ֆիքսել կոնկրետ իրավիճակը, հասկանալ, թե որոնք են խնդիրները և վերացնել, քան գնալ ավելի մեծ անորոշության և նոր հասկանալ, թե ինչքան նոր խնդիրներ կարող ենք ստեղծել մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում:


«Կլինի իքս կամ իգրեկ մոդելը, դա իմ որոշելիքը չէ, ես ընդամենը կարող եմ իմ կարծիքը հայտնել, բայց ցանկացած փոփոխություն պետք է խիստ կշռադատված լինի և ցանկացած փոփոխության կենտրոնում պետք է լինի թիվ մեկ հիմնախնդիրը՝ մարդու իրավունքների պաշտպանության իրագործումը»,- շեշտեց նա:

Դիտվել է՝ 875

Մեկնաբանություններ