Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Արմեն Սարգսյանն այցելել է Քեմբրիջի համալսարան

Արմեն Սարգսյանն այցելել է Քեմբրիջի համալսարան
14.09.2020 | 23:02

Արձակուրդում գտնվող՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է գործնական հանդիպումներ ունենալ տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ: Նա այցելել է աշխարհահռչակ Քեմբրիջի համալսարանի գիտական կենտրոն:


Արմեն Սարգսյանը հանդիպել է գիտական կենտրոնի ղեկավարության հետ:
Զրուցակիցներն անդրադարձել են հայկական կրթական և գիտահետազոտական կենտրոնների հետ համագործակցության հնարավորություններին՝ հաշվի առնելով Քեմբրիջի համալսարանի համաշխարհային ավանդույթները գիտության ու կրթության ասպարեզում և հայ գիտնականների ձեռքբերումներն ու նվաճումները գիտության ոլորտներում, ինչպես նաև կրթության աճող դերն ու նշանակությունը ժամանակակից աշխարհում: Քննարկվել և նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցության շուրջ համաձայնագիր ստորագրել մասնավորապես արհեստական բանականության, ժամանակակից տեխնոլոգիաների, այդ թվում՝ բիոտեխնոլոգիաների ոլորտում:

Դիտվել է՝ 991

Մեկնաբանություններ